Առանձնատուն կամ բնակարան կորցնելու դեպքում տուժածներին կտրամադրվի նոր բնակարանի վկայական։ Կորուստը որոշվում է վթարի 4-րդ և 5-րդ աստիճանի կործանմամբ կամ վիճակով։ Մյուս դեպքերում վերանորոգման համար վճարվում է 60 հազար դրամ (մոտ 150 դոլար) մեկ քառակուսի մետրի համար առավել տուժած բնակավայրերում և 40 հազար (մոտ 100 դոլար) մեկ քառակուսի մետրի համար՝ այն տարածքներում, որտեղ վնասն այնքան էլ շոշափելի չի եղել։ Աջակցությունը կտրամադրվի առավելագույնը 80քմ մակերեսով, նույնիսկ եթե տան մակերեսն ավելի մեծ է։ Օրինակ՝ 50 քմ մակերեսով տան կամ բնակարանի սեփականատերերը։ Խիստ տուժած շրջաններում կստանան 3 մլն դրամ (մոտ 7,7 հազար դոլար), մյուսներում՝ 2 մլն դրամ (մոտ 5,1 հազար դոլար)։ Կտրամադրվի լրացուցիչ նպաստ կենցաղային հիմնական տեխնիկայի (սառնարան, խոհանոցային վառարան, հեռուստացույց) ձեռքբերման համար՝ 1,2 մլն դրամ (մոտ 3 հազար դոլար) խիստ տուժած տարածքների համար և 800 հազար դրամ (մոտ 2 հազար դոլար)՝ քիչ տուժած տարածքների համար։