Հայաստանում 2024թ․ առաջին եռամսյակի դրությամբ գործունեություն է ծավալում 8 ապահովագրական ընկերություն։ 2024թ․ առաջին եռամսյակում ապահովագրական գումարների և հատուցումների ծավալները՝
Ոչ կյանքի ապահովագրության մասով ապահովագրական գումարների ծավալները կազմել են 43,62 տրլն դրամ, իսկ հատուցումների ծավալները՝ 10,15 մլրդ դրամ։
Ոչ կյանքի ապահովագրության ապահովագրական գումարների ծավալների 77% կամ 33,37 տրլն դրամը պատկանում է ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրությանը։ Հատուցումների ծավալները կազմել են 5,33 մլրդ դրամ։ Հրդեհից և բնական աղետներից ապահովագրության մասով ապահովագրական գումարների ծավալները կազմել են 2,87 տրլն դրամ։ Առողջության ապահովագրության մասով ապահովագրական գումարների ծավալը կազմել է 1,89 տրլն դրամ, իսկ հատուցումների ծավալները՝ 3,38 մլրդ դրամ։