Հայաստանը 2023 թվականի նորարարության համաշխարհային ինդեքսում 8 հորիզոնականով բարձրացել է 2022 թվականի համեմատ՝ զբաղեցնելով 72-րդ տեղը 132 երկրների ցանկում։ Հայաստանը 2021-ի (69-րդ) և 2022-ի (80-րդ) հետընթացից հետո 2023-ին բարելավել է իր դիրքերը 8 կետով։ Միջինից բարձր եկամուտ ունեցող 33 երկրների ցանկում ըստ նորարարության համաշխարհային ինդեքսի Հայաստանը 17-րդն է, Հյուսիսային Աֆրիկայի և Արևմտյան Ասիայի 18 երկրների ցանկում՝ 13-րդը։