Նուբար Աֆեյանի վենչուրային կապիտալի ընկերությունը հանգանակել է 3,6 միլիարդ դոլար՝ բնական գիտությունների ոլորտում մեծ նոր գաղափարներին աջակցելու համար։ Ամերիկյան Flagship Pioneering վենչուրային հիմնադրամը, որը հայտնի է Moderna-ի ստեղծմամբ, նախատեսում է հիմնել մի շարք կենսատեխնոլոգիական ընկերություններ, որոնք կօգտագործեն արհեստական ինտելեկտը դեղամիջոցներ մշակելու համար։ Առաջիկա երեք տարիների ընթացքում հիմնադրամը նախատեսում է նաև ներդրումներ կատարել դեղերի համար քիմիական նյութեր ստեղծելու և AI-ի միջոցով գիտական վարկածների ավտոմատացման նախագծերում: Flagship-ը հավաքել է 3,6 միլիարդ դոլար իր վերջին փուլում, այդ թվում՝ 2,6 միլիարդ դոլար՝ ութերորդ հիմնադրամի համար, ինչպես նաև 1 միլիարդ դոլար՝ զուգահեռ հատվածի ռազմավարական գործընկերության հիմնադրամների համար: