USD389.76EUR406.4RUB3.79

Երևանում կկառուցվի 20 կմ ոռոգման ցանց. Երևանի քաղաքապետարան

Այս տարի Երևանում կկառուցվի 20 կմ նոր ոռոգման ցանց՝ մայթերի և կանաչ գոտիների խնամքի համար, որից 10 կմ-ն արդեն պատրաստ է: Աշխատանքները բաժանվել են երկու փուլի: Ամենաերկար ոռոգման համակարգը նոր հիմնվող տնկարանում է՝ 100 կմ:  Նոր խողովակները պոլիէթիլենային են: Ունեն ավելի քան 50 տարվա երաշխիք:

«Թումանյան  փողոցում ոռոգման համակարգ առհասարակ գոյություն չի ունեցել: Մենք առաջնահերթորեն անցկացնում ենք այն տարածքներում, որտեղ պետք է տնկվեն ծառեր և ունենանք ըստ տեղանքի ձևավորում: Հրատապ են նաև, իհարկե, անտառային գոտիներն ու այգի-պուրակները։ Մեր նպատակն է հասնել բարձր ցուցանիշների. 1 բնակչին բաժին հասնող կանաչ տարածքը պետք է գերազանցի 8 քմ-ն: Կարծում եմ, եթե աշխատանքները շարունակենք նույն ձևով, ապա մի քանի տարի անց հնարավոր կլինի հասնել այդ արդյունքին »,- նշում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ