USD389.76EUR406.4RUB3.79

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

 

Fastex-ի և Երևանի պետական համալսարանի միջևկնքված գործակցության հուշագրի շրջանակում Fastex-ի կողմից մշակվել է «Բլոկչեյնտեխնոլոգիաների հիմունքներ․ կրիպտոհավելվածների կիրառությունը» թեմայով դասընթաց, որը մեկնարկելու է այս տարվա սեպտեմբերին։ Սակարևոր քայլ է մասնավոր – պետություն գործակցության համատեքստում, ինչպես նաև երկրի կրթության և գիտության ոլորտների շարունակական զարգացման տեսանկյունից:Դասընթացին կարող են մասնակցել Web3 ոլորտով հետաքրքրվող բոլոր անձինք։ 

Հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակիցները կընդգրկվեն հիմնական խմբում և շաբաթական երկու անգամ կմասնակցեն հանդիպումներին։ Դասընթացները կվարեն Web3-ում միջազգային փորձ ունեցող մասնագետներ․ մասնավորապես՝Fastex-ի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը, Fastex-ի իրավաբան Արփինե Սարատիկյանը, Fastex-ին խորհրդատվական ծառայություններ մատուցող Արամ Ջիվանյանը, Bahamut բլոկչեյնի գլխավոր նախագծող Կարեն Թերջանյանը, Fasttoken բլոկչեյն ծրագրի ղեկավար Պավել Արամյանը և Fastex-ի համագործակցությունների գծով ղեկավար Արմեն Բաղդասարյանը։

Երկու ամսվա ընթացքում դասընթացավարներըկանդրադառնան բլոկչեյն տեխնոլոգիաներին և կրիպտոգրաֆիկայի հիմունքներին, DeFi(ապակենտրոնացված ֆինանսական հավելվածներ)  և թվային ակտիվների առանձնահատկություններին, Web3-ում առկա ռիսկերին, անվտանգության մեխանիզմներին ևբլոկչեյն լուծումների կիրառելիությանը, ինչպես նաև ոլորտի առկա օրենսդրական կարգավորումներին։ Ի լրումն հիմնական դասընթացավարներիցուսանողները հնարավորություն կունենան լսելու նաև հրավիրված բանախոսներին։ 

Նախագրանցումների փուլը մեկնարկել է ս․թ․ հուլիսի 15-ից։ Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։Դասընթացի ավարտին մասնակիցները կստանան թվային՝ NFT հավաստագրեր։ 

Դասընթացների վերաբերյալ մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է հետևել Fastex-ի և ԵՊՀ-ի սոցիալական հարթակների էջերին։ 

Fastex-ի մասին

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տրամադրում է բազմաթիվ հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը և ftNFT հարթակը՝ իր ֆիջիթալտարածքներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերիհամար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին։    

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ