USD390.9EUR444.61RUB4.7857

Եվրոպայի խորհուրդնը շարունակում է աջակցել Ղարաբաղի բուժաշխատողների ինտեգրմանը Հայաստանում


Եվրոպայի խորհուրդնը շարունակում է աջակցել Ղարաբաղի բուժաշխատողների ինտեգրմանը Հայաստանում։ Բուժաշխատողները մարդու իրավունքների հանդեպ հարգանքն ապահովելու գործի առաջնագծում են։ Մարդու իրավունքների և էթիկական սկզբունքները էական դեր են խաղում կենսաբժշկության և առողջապահության ոլորտում հաճախ հանդիպող բարդ իրավիճակներին արձագանքելու և դժվար որոշումներ իրականացնելու հարցում։ Նրանք նաև նպաստում են բուժաշխատողների և պացիենտների միջև փոխվստահության հաստատմանը։

Որպես Հայաստան փախստականների ներհոսքին արձագանքելու միջոցառումների համալիր փաթեթի բաղկացուցիչ մաս և նպատակ ունենալով աջակցել ՀՀ կառավարությանը՝ Ղարաբաղից բուժաշխատողների՝ ՀՀ առողջապահության համակարգում ինտեգրմանը, Եվրոպայի խորհուրդը, ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի հետ սերտ համագործակցությամբ մշակել և իրականացնում է առողջապահության և կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների հիմնական սկզբունքների, ինչպես նաև բուժաշխատողների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կարողությունների զարգացման դասընթացների շարք:

2024 թվականի մարտից հուլիս ընկած ժամանակահատվածում շուրջ 150 փախստական բուժաշխատողներ արդեն մասնակցել են կարողությունների զարգացման նման միջոցառումներին և զարգացրել են իրենց գիտելիքներն ու ստեղծել մասնագիտական նոր կապեր:
🚀Կարողությունների զարգացման դասընթացները կազմված էին այնպես, որպեսզի հաշվի առնեն բուժաշխատողների մասնագիտական կարիքները և տան նրանց գիտելիքներ, հմտություններ և գործիքներ՝ առողջապահական ոլորտում հեշտ կողմնորոշվելու համար՝ ոչ միայն ազգային, այլև եվրոպական ժամանակակից չափանիշներին համապատասխան:

📍Կարողությունների զարգացման դասընթացները կազմակերպվել էին Եվրոպայի խորհրդի՝ «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում։ https://www.coe.int/hy/web/yerevan/protection-of-human-rights-in-biomedicine-ii

Մանրամասն՝ 🔗https://go.coe.int/atqSy

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ