«Արսօրվա գրանցումից սկսաց՝ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ/ԱՅԼ/ԱՆՁՆԱԿԱՆ ԱՅՑԻ նպատակներով Շենգենյան վիզաների համար դիմողների էլեկտրոնային գրանցումը տեղի կունենա յուրաքանչյուր ամսվա 15-ին և 30-ին` տեղական ժամանակով ժամը 20:00-ից մինչև 02:00-ն: Գրանցումը պարունակում է պատահականության սկզբունք, և ստացված էլ. նամակների հերթականությունը այլևս էական չէ: Ստացված գրանցումների քանակը սահմանափակված է դեսպանատան հնարավորություններով: Էլեկտրոնային գրանցումը տեղի կունենա նշված օրերին և ժամերին։ Yerevan.schengen@mzv.gov.cz էլ. հասցեին շուտ կամ ուշ ուղարկված նամակները հաշվի չեն առնվի: Խորհուրդ ենք տալիս գրանցման նամակները ուղարկել գրանցման առաջին ժամերին, ոչ թե գրանցման պատուհանի ավարտին:
Վերը Նշված ժամկետից հետո բոլոր էլ. նամակները, որոնք բավարարել են նշված պայմաններին, կենթարկվեն վիճակահանության:
Ճանապարհորդության մնացած նպատակների համար գրանցումը տեղի կունենա ըստ նախնական պայմանների, ինչպես նշված է դեսպանատան կայքէջում:» նշվում է հաղորդագրության մեջ: