Linky 2.0 – ծալվող էլեկտրական լոնգբորդ է: Նոր մոդելը, ինչպես և իր նախորդը, մնում է կայուն և անվտանգ ստանդարտ կարգավորման ժամանակ։ Բայց այժմ այն կարելի է ծալել ընդամենը մի քանի վայրկյանում։ Սակայն իրական առաջընթացը տեղի է ունեցել մեխանիկայի և հզորության մեջ։ Linky 2.0-ն հագեցած է երկու հետին շարժիչներով՝ 750 Վտ հզորությամբ, ինչը թույլ է տալիս արագություն հավաքել մինչև 42 կմ/ժ և հաղթահարել մինչև 25% բարձրություններ։ Այս բարելավումը երկու անգամ գերազանցում է օրիգինալ մոդելի արտադրողականությունը։
Նորացված լիթիումային մարտկոցն ավելի բարձր լարման և ավելի շատ բջիջների շնորհիվ ավելացրել է տևողությունը 25%-ով և նվազեցրել քաշը 10%-ով։ Այժմ Linky 2.0-ն կարող է անցնել մինչև 23 կմ մեկ լիցքավորմամբ։ Փոփոխությունները ներառում են նաև արտաքին տեսքը. նոր ամենագնաց անիվները՝ 105 մմ տրամագծով և վերափոխված կախոցները, բարելավում են կայունությունն ու կառավարելիությունը։ Հեռակառավարման վահանակն էլ անցել է նորացման՝ ավելի էրգոնոմիկ դիզայն, LCD էկրան և IP65 ստանդարտի ջրակայունություն։