USD389.76EUR406.4RUB3.79

«ArLeAM» ընկերությունը հյուրընկալել է «Հայաստանի գինիներ» ՀԿ անդամներին

 Օրերս «ArLeAM» ընկերության ներկայացուցիչները հյուրընկալելեն «Հայաստանի գինիներ» ՀԿ անդամներին։ Գինեգործներիհամայնքի 29 ներկայացուցիչներ շրջել են ընկերության ինտենսիվայգիներում, ծանոթացել ընկերության աշխատանքներին և համտեսել «Door» բրենդի պրեմիում գինիները։ 

 Հանդիպմանօրակարգի շրջանակում քննարկվել են ոլորտի մի շարքհիմնախնդիրներ՝ խաղողի այգիների խնամքը, կառավարման, պահպանման մեթոդները, գինու որակի բարելավումը և օրգանական գինու մշակումը։

«Գինեգործության ոլորտի համար կենսական նշանակություն ունիմեր տեղական արտադրանքի վարկանիշի, ճանաչելիության և մրցունակության բարձրացումը, որը հնարավորություն կտաներկայացվածություն ապահովել նոր շուկաներում», – ասել է«ArLeAM» և «Door» բրենդները ներկայացնող ընկերությանտնօրեն Լևոն Խաչատրյանը։

«ArLeAM»-ը նորարարական ապրանքանիշ է, այն առաջարկում է առանց հավելանյութերի, բնական, ինքնուրույն աճեցվածարտադրանք, որոնց կողքին իր ուրույն տեղն է զբաղեցնում«Door» գինու ապրանքանիշը։

2022 թվականից ընկերություննանդամակցում է «Հայաստանի գինիներ» ՀԿ-ին, որի ջանքերովհայկական գինիները առաջ են մղվում հովանոցային՝ «Wines of Armenia» ապրանքանիշի ներքո՝ տեղի և միջազգայինամենատարբեր հարթակներում:

 

 

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ