Facebook-յան օգտատեր Վ. Ղազարյանն իր էջում գրում է.
Խոստացածս ռեվյուն Vision Pro-ի մասին: Սկզբից դրականի մասին`
- Այս պահին շուկայում ամենա որակյալ և տեխնոլոգիապես հագեցած հարդվեռն է անխոս: Մինիմալի հասցված էկրանների ճառագայթումն ու թարմացումը, օգնում է իրականության մեջ իսկապես ամբողջապես ինտեգրված մնալ ու գրեթե 0-ի հասցնում սրտխառնոցի առկայությունը, ինչը մրցակիցների մոտ ավելի լուրջ խնդիր է:
- Ձեռքերով կառավարումը շատ լավ է մտածված ու աշխատում է 98% դեպքերում: Երբեմն քեզ թվում է, որ ապրում ես ապագայում: Հիասքանչ գործ են արել տեղ:
- եռաչափ տարածության մեջ վիրտուալ իրերի տեղադրումը նույնպես շատ լավ է իրականացված: Օրինակ երբ բացված վիրտուալ պատուհանը փորձում ես թեք տեղադրել այնպես, որ այն կիսով չափ նտնի պատի մեջ, համակարգը այն հասկանում է ու կիսով չափ անհետացնում այն, որ իսկապես թվում է թե այն պատի մեջ ես մտցրել: Չեմ էլ պատկերացնում ինչ կարգի հաշվարկ ա տեղի ունենում իրական ժամանակում, այդ արդյունքը ստանալու համար: Ասեմ որ նմանօրինակ արդյունք ստանալու համար մրցակիցների մոտ PS VR2, Oculus ևն դու նախապես պիտի սկանավորես տարածքը, որ կարողանաս այս էֆեկտը ստանալ, այն էլ շատ ճշգրիտ չի անում ու շատ հաճախ խախտվում է:
- Սա երևի թե 3րդ կետի ածանցյալ է, բայց արժանի է հատուկ նշելուն: Երբ բացված վիրտուալ պատուհանը մոտեցնում ես որոշակի մոտ հեռավորության վրա, որ կարող ես ձեռքով հասնել այդ պատուհանին, ապա այն սկսում է վերափոխվել touch screen կոնցեպտի ու դու կարողանում ես նրանից օգտվել կարծես այն վիրտուալ այփադ լինի: Օրինակ ձեռքդ մեկնում ես ու slide անում վերև ներքև: Համակարգը ինտերնետայիկ բացված էջը շարժում է վերև ու ներքև, կախված ձեռքիդ շարժումից: (համեմքտության համար, երբ պատուհանը հեռու է քեզանից ու չես կարող ձեռքի հպումով այն կառավարել, այդ դեպքում հարկավոր է համապատասխանի դաշտին նայելով երկու մատը իրար սեղմել ու այդպես պահելով այն քաշել կամ տեղափոխել:
- Գրաֆիկան ֆիլմեր դիտելիս, խաղեր խաղալիս ու եռաչփ վիդեո ու նկարներ դիտելիս գերազանց է: Մեծ բավականություն է նաև պանորամիկ նկարներն ու վիդեոները նայել: Կարծես իրապես այնտեղ ես:
- Սարքի կողքերում տեղակայված դինամիկները, շատ որակով փոխանցում են բոլոր ձայներն ու երաժշտությունը, որը միևնույն ժամանակ լսելի չի շրջապատի համար և նաև չի զբաղացնում ականջները(ընկերությունը հավաստիացնում է, որ սարքտ կարող եք կիրառել նաև այլ ականջակալներով ու ստանալ նույնիսկ էլ ավելի որակյալ ձայնային և վիզուալ փորձառություն):
Բաներ, որ հարկավոր է լավացնել`
- ընդհանուր նավիգացիան այդքան ինտուիտիվ չի, որքան որ կարելի ա ենթադրել: (Սթիվ Ջոբսի ականջը կանչի) օրինակ պատուհանը բռնելու տեղը շատ փոքր է արված ու մինչև չնայես այդ պատուհանի անկյունը այն չի հայտնվի: Փոխարենը կարելի էր ավելի խոշոր ու տեսանելի դարձնել ու, հաժվի առնել որ աչքերը արդեն շարժվում են դեպի այդ ուղղությամբ տեսանելի դարձնել այն և չսպասել մինչև մարդը հստակ նայի այդ անկյանը:
- պատուհանը փակելու ստեղնը, չգիտեդ ինչու տեղադրված է ներքևում (պատուհանը տեղաշարժելու ստեղնի կողքը). Ենթադրում եմ պատճառը հենց այդ ստեղների իրար կողք լինելն է, բայց մարդիկ արդեն տասնամյակներ շարունակ սովորել են վերևից փակել, ինչու չեք պահպանում բոլորին հարազատ փորձառությունը: Կամ գոնե նոր gesture հորինեք, որ ձեռքով սենց շպրտես փակվի օրինակ.
- Ունենալ վիբրացիան կամ տակտիլ զգայարանների փորձառություն` օրինակ երբ ճիշտ բան ես բռնել, սեղմում ժամացույցդ համապատասխան վիբրացիա ուղարկի, կամերբ սխալ բան ես ընտրում այլ տեսակի վիբրացիա, կամ ձայնային ազդանշանով ուղորդի քեզ:
- Շտկել սահմանափակումները` օրինակ որոշ նկարներ կարող ես մեծացնել ու ամբողջ էկրանով ձգել, իսկ որոշները մնում են փոքր պատուհանի մեջ ու միայն մեծանում կամ փոքրանում տվյալ պատուհանի մեջ: Կամ պատուհաններ կան, որ կարող ես մեծացնել փոքրացնել, բայց home screen-ը որտեղ հիմնական բոլոր ծրագրերի նշաններն են մոտեցնել չես կարող, ոչ էլ լոճել ու ամբողջ էկրանով դարձնել այն:
Բացասականի մասին`
- Ամենագլխավոր թերությունը ծանրությունն է: Կես ժամ հետո, քեզ թվում է, որ դու ահավոր ծանր բեռ ես երեսիդ քարշ տալիս: Դա հավանաբար հնարավոր կլինի ինչ-որ չափով թեթևացնել, եթե օրինակ դիմացի անիմաստ էկրանը հանեն, իսկ ընդհանուր նյութը ալյումինի փոխարեն օգտագործեն թեթև պլաստիկ: Հավանաբար ավելի էժան տարբերակը հենց այդպես էլ կլինի:
- Չնայած այտերի վրա նստեղ կտորը ինդիվիդուալ է ու նախապես դիմագծերդ սկանավորում են, որ համապատսխանող կտորը տեղադրեն, միևնույն է ներքևից լույս է անցնում ու դրան գումարած շարունակում ես քրտնել(իհարկե արդարության համար հարկ եմ համարում նշել, որ մրցակիցների համեմատ շատ ավելի քիչ է քրտնում երեսդ, բայց միևնույն է հնարավոր չի անտեսել այդ հանգամանքը)
- Բովանդակության բացակայությունը: Չնայած Apple-ի մասնագետները վարժեցված են ձեզ հակառակում համոզելու համար, բայց միևնույն է չկա բավականաչափ բովանդակություն, ծրագրեր ու նյութեր, որ այս սարքը կարողանա իր ամբողջական ֆունկցիաները մաքսիմալ իցույց դնի(ժամանակի հետ շտկվող է կարծես, բայց դատելով մրցակիցներից, օրինակ Սոնիի VR2-ի համար ստեղծվող խաղերը 0-ին մոտ են, իսկ սարքը արդեն 2 տարուց ավել շուկայում է)
- Վիրտուալ ստեղնաշարի վրա հավաքելը դաժանություն է: Դու պետք է հերթով նայես բոլոր տառերի վրա, որ կարողանաս ընտրել տվյալ տառը ու սեղմել նրա վրա: Այսինքն օգտագործվում է միայն մեկ մատը: Այս պնդիրը հավանաբար այլ կերպ լուծելու համար հարկավոր է այդ վիբրացիայի ու տակտիլ զգայարանների օգտագործումը, որ նախ ազդանշամ տա համակարգը, որ առանց նայելու մատներդ տեղադրել ես F և J տառերի վրա ու հետո էլ, հավաքելիս նախապես ցույց տա դիմացդ թե ինչ տառի վրա են մատներդ, առանց դրանց վրա նայելու: (ասեմ որ նկարագրածս տենոխլոգիապես հնարավոր է հենց այսօր, չգիտեմ ինչու չեն մտածել դրա մասին)
- Լարով մարտկոցը շատ է խանգառում, հատկապես երբ առջևումդ է դրված: Հասկանալի է, որ փորձել են քաշը գլխից թեթևացնել ու այմ տեղափոխել են այլ տեղ, բայց լուծումը շատ հաջեղ չէ: Կարելի էր «ժիլետի» պես մի բան մոգոնել, որը հագնում ես ու մարտկոցները փամփուշտի նման շարում մեջքիդ հետևում(պադրոնդաշ սթայլ)
Ամփոփում`
Եթե դուք մոլի երկրպագու չեք ֆիլմերի, կամ Apple-ի: Բժիշկ չեք, կամ եռաչափ մոդելավորող ում աշխատանքը զգալի կհեշտանա, կամ կհետաքրքրանա, ապա լրիվ անիմաստ է այս պահին ձեռք բերել այս սարքը:
Ես կասկածում եմ, որ այս սարքը հնարավոր է երկարատև պահել գլխին ու չհոգնել, նույնիսկ եթե այն հարմար լինի աշխատելու տեսանկյունից:
Արդյունքում մնում է զվարճալի ոլորտը, որտեղ ֆիլմ դիտելն ու խաղեր խաղալն է, կամ եռաչափ պոռնոգրաֆիկ ֆիլմերը: Բոլոր թվարկածների դեպքում էլ կոնտենտի բացակայությունը իրենն ասում է: Դրան էլ գումարում ես 3500 կանաչ նախագահներ արժեքը ու հասկանում, որ այս սարքը անիմաստ ձեռքբերում է այս պահին:
Հուսանք նրանք կարտադրեն այս սարքի մատչելի տարբերակը ու ծրագրավորողները վերջապես կլծվեն այս ոլորտը խթանելուն: