Հայաստանում Robusta սուրճի կիլոգրամն արժե 3700~4400 դրամ նախկին 2600~2700-ի փոխարեն։ Արաբիկա կիլոգրամը վաճառվում է 6100~6550 դրամով՝ գրեթե կրկնակի թանկացած։
«Սուրճը ֆյուչերսային ապրանք է, որը ցուցակված է երկու բորսաներում՝ Լոնդոնում և Նյու Յորքում: 2023 թվականի սեպտեմբերից այս բորսաներում սուրճի գները գրեթե կրկնապատկվել են։ Հիմնական պատճառներից մեկը Բրազիլիայում անցած տարվա երաշտն է և դրա հետևանքով բերքի ձախողումը»,- ասել է «Parisyan Surch» ընկերության հիմնադիր Տիգրան Հովսեփյանը։ Սուրճի ֆյուչերսների գները Լոնդոնի ֆոնդային բորսայում հասել են 4,6 հազար դոլարի՝ մեկ տոննայի դիմաց, մինչդեռ մեկ տարի առաջ գները կազմում էին 2,8 հազար դոլար։