2024 թվականի երկրորդ եռամսյակում սմարթֆոնների համաշխարհային շուկան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6%-ով։ Համաձայն Counterpoint Research Analytics-ի՝ սա լավագույն արդյունքն է վերջին երեք տարվա ընթացքում։ Սմարթֆոնների համաշխարհային վաճառքներն աճել են երրորդ եռամսյակն անընդմեջ՝ վերականգնվելով երեք տարվա ճգնաժամից հետո։ Վաճառքի 6% աճը ռեկորդային է 2021 թվականից ի վեր։
Ամենաարագ աճող շուկաները եղել են Եվրոպան և Լատինական Ամերիկան, որտեղ վերլուծաբանները գրանցել են «երկնիշ աճ»: Samsung-ը սմարթֆոնների շուկայում առաջատար դիրք է զբաղեցնում՝ 20%-ով, չնայած նրա մասնաբաժնի անկմանը երկրորդ տարին անընդմեջ՝ 2022-ի 22%-ից և 2023-ին 21%-ից: Apple-ի արտադրանքը կազմում է ընդհանուր վաճառքի 16%-ը։ Ամենաարագ աճող չինական ապրանքանիշերն են եղել Xiaomi-ն և Vivo-ն, որոնց վաճառքները մեկ տարվա ընթացքում քանակապես աճել են համապատասխանաբար 22%-ով և 9%-ով:
Միաժամանակ Չինաստանից Oppo արտադրողի վաճառքները մեկ տարվա ընթացքում նվազել են 16%-ով։ Conterpoint-ի վերլուծաբանները դա պայմանավորում են ընկերության ռազմավարության փոփոխությամբ: Oppo-ն կենտրոնանում է միջինից բարձր գների միջակայքի սարքերի վրա: