USD389.45EUR409.74RUB3.86

ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ շարունակվում է ագրո-տեխնոլոգիական գագաթնաժողովը

ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի աջակցությամբ Սևանում այս օրերին շարունակվում է ագրո-տեխնոլոգիական գագաթնաժողովը․

«Սևան Ագրի-Թեք գագաթնաժողով»-ը ներառում է եռօրյա համաժողով, ընդարձակ կրթական ծրագիր և գաղափարների մրցույթ՝ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում առկա կարևորագույն խնդիրների տեխնոլոգիական լուծման համար։

ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի օժանդակությամբ՝ միջոցառմանը մասնակցում են ագրոտեխնոլոգիական ոլորտի առաջատար փորձագետներ Այդան Քոնոլին և Աֆթաբ Ալանը, որոնք հայկական ընկերություններին կփոխանցեն ոլորտի առաջատար փորձը։
Հայաստանում ԱՄՆ դեսպանության տնտեսական և քաղաքական գրասենյակի ղեկավար Նեյթըն Ռինգերը միջոցառման բացման արարողությանը հանդես եկավ ողջույնի խոսքով և մասնակցեց Հայաստանում ագրոտեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական դերին և հեռանկարներին նվիրված պանելային քննարկմանը։

«Սևան Ագրի-Թեք գագաթնաժողով»-ը Հայաստանում անցկացվում է առաջին անգամ և նպատակ ունի խթանել Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում տեխնոլոգիաների կիրառումը, զարգացնել ագրոտեխնոլոգիական ոլորտի առաջատարների միջև փոխգործակցությունը և նպաստել միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությանը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ