USD389.76EUR406.4RUB3.79

Մշակվել է բնապահպանական, սոցիալական, կառավարչական և կլիմայական ռիսկերի գնահատման գործիք

📍 Մշակվել է բնապահպանական, սոցիալական, կառավարչական և կլիմայական ռիսկերի գնահատման «Ռիսկ Ռադար» գործիքը

📊 Ֆինանսական հաստատությունների բնապահպանական, սոցիալական, կառավարչական (ԲՍԿ), ինչպես նաև կլիմայի հետ կապված ռիսկերի գնահատման և կառավարման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը Գերմանական խնայողական բանկերի միջազգային համագործակցության հիմնադրամի (DSIK) և Կիրառական գիտությունների Kempten-ի համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Տոբիաս Փեյլոյի հետ համագործակցության շրջանակում և համատեղ աշխատանքի արդյունքում մշակել է ԲՍԿ Ռիսկ Ռադար (Risk Radar) գործիքը։

👨‍💼 2022-2024 թթ․ ընթացքում գործիքը բարելավվել և կատարելագործվել է. այն հուլիսի 16-18-ը Կենտրոնական բանկում կայացած համատեղ աշխատարանի ընթացքում առաջին անգամ ներկայացվել է առևտրային բանկերին:

🗂 Գործիքով առաջարկվում է առանձին բանկերի վարկային պորտֆելի ԲՍԿ ռիսկերի ամբողջական գնահատում՝ անհատական ջերմային քարտեզի վերլուծության տեսքով, որը համատեղելի է Միջազգային հաշվարկների բանկի (BIS) առաջարկությունների հետ, և կարող է օգտագործվել ռիսկերի վերլուծության ժամանակ:

✍️ Գործիքի ամփոփ նկարագրությունը ներկայացված է ԿԲ ֆինանսական կայունության հաշվետվությունում, իսկ վերջինիս մասին ամբողջական հրապարակումը նախատեսվում է 2024 թ․ սեպտեմբերին:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ