USD390.9EUR444.61RUB4.7857

Ո՞ր համախշխարհային բրենդերն են կրիպտոարժույթով առևտուր անում

Ներկայացնում ենք համաշխարհային բրենդներ, որոնք արդեն ընդունում են կրիպտոարժույթով վճարումներ։ Անմիջապես նշենք, որ ցուցակը ամբողջական չէ, բայց մենք ձգտել ենք ընդգրկել տարբեր արդյունաբերություններ և ցույց տալ կրիպտոարժույթների աճող ճանաչումը որպես օրինական վճարման միջոց։

Microsoft-ը սկսեց ընդունել բիթքոին դեռևս 2014 թվականին, այնուհետև կարճ ժամանակով դադարեցրեց, բայց վերականգնեց 2021 թվականին։ Օգտատերերը կարող են կրիպտոարժույթով գնել խաղեր և հավելվածներ Windows Phone-ի և Xbox-ի համար։

Overstock-ը՝ խոշոր առցանց մանրածախ վաճառողը, ընդունում է բիթքոին տարբեր ապրանքների համար, ներառյալ կահույք, էլեկտրոնիկա և ոսկերչական իրեր։ Ընկերությունը նույնպես կրիպտոարժույթային վճարումների պիոներ էր և դրանք գործարկեց համագործակցությամբ Coinbase բորսայի հետ։

Shopify-ն թույլ է տալիս վաճառողներին ընդունել բիթքոին և այլ կրիպտոարժույթներ՝ ինտեգրացիաների միջոցով վճարային ծառայությունների, ինչպես օրինակ՝ BitPay և CoinPayments։

Rakuten-ը՝ ճապոնական էլեկտրոնային առևտրի հսկան, որը 2019 թվականից իր Rakuten Pay հարթակի միջոցով աջակցում է բիթքոին, Bitcoin Cash և Ethereum վճարումները։

Burger King-ը բիթքոինով վճարումներ է ընդունում Վենեսուելայում և Գերմանիայում։ Pizza Hut-ը՝ միայն Վենեսուելայում։

Starbucks-ը հաճախորդներին առաջարկում է օգտագործել բիթքոին իրենց քարտերը լիցքավորելու համար գնումների վճարման համար, ինտեգրացիան իրականացվել է Bakkt-ի հետ համագործակցության միջոցով։

Gucci-ն ընդունում է բիթքոին, Ethereum և Litecoin։ Balenciaga-ն՝ բիթքոին և Ethereum։

Travala-ն՝ ճանապարհորդությունների ամրագրման բլոկչեյն հարթակը, որը ընդունում է ավելի քան 50 կրիպտոարժույթներ, ներառյալ բիթքոին և Ethereum՝ տոմսերի, հյուրանոցների և այլ տուրիստական ծառայությունների վճարման համար։

Norwegian Air-ը հաճախորդներին թույլ է տալիս բիթքոինով վճարել ինքնաթիռի տոմսերի համար։

Virgin Galactic-ը նույնպես ընդունում է բիթքոին իր տիեզերական ճանապարհորդությունների համար։

Ferrari-ն վերջերս հայտարարեց, որ Եվրոպայում իր մեքենաների վճարումները կկատարվեն կրիպտոարժույթներով։ Նախկինում այս հնարավորությունը հասանելի էր միայն ԱՄՆ-ի գնորդներին։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ