2024 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի 1000 խոշոր հարկատուները պետական բյուջե են մուտքագրել 900,4 մլրդ դրամ (մոտ 2,34 մլրդ դոլար)։
Նախորդ տարվա ցուցանիշների համեմատ վճարվել է գրեթե 26 մլրդ դրամով ավելի, իսկ մաքսային մուտքերը նվազել են 72 մլրդ-ով։ Ցանկը գլխավորել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը պետական գանձարան է վճարել 64 մլրդ դրամ (45%-ով ավելի, քան մեկ տարի առաջ)։ Խոշոր հարկատուների ցանկում հայտնվել են 274 նոր ընկերություններ, որոնք նախկինում ներառված չեն եղել այս ցանկում։