USD390.14EUR409.14RUB3.75

ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում է Հայաստանի էներգետիկայի բնագավառին՝ որպես ներդրումների և տնտեսական աճի շարժիչ ուժ

ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում է Հայաստանի էներգետիկայի բնագավառին` որպես ներդրումների և տնտեսական աճի շարժիչ ուժ։

Seaside Startup Summit-ի շրջանակում Սևանում մեկնարկեց «Էներգետիկ անցման և ձեռներեցության համաժողովը», որի նպատակն է խթանել մաքուր էներգիան՝ Հայաստանի ձեռներեցների համայնքի իրազեկվածության բարձրացման, նորարարության և ներդրումներին ուղղված համագործակցությունների միջոցով:

Համաժողովի բացմանն ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրի ղեկավար Աբգար Բուդաղյանն ընդգծել է էներգետիկ անկախության կարևորությունը, ներկայացրել թե ինչպես են մաքուր էներգիան և էլեկտրաէներգիայի ազատականացված շուկան նպաստում դրան և ներդրումային հնարավորություններ ստեղծում ոլորտում։

ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանի էներգետիկայի ոլորտի երկարամյա գործընկերն է, որի ձեռքբերումներից է 2022թ. էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացումը, ինչի արդյունքում թվայնացման, ձեռներեցության և մասնավոր հատվածին աջակցության շնորհիվ վերականգնվող էներգիայի լայնամասշտաբ կիրառման և էլեկտրաէներգիայի միջպետական առևտրի ընդլայնման հնարավորություններ ստեղծվեցին։


Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ