USD389.45EUR409.74RUB3.86

Fastex-ը՝ Seaside Startup Summit 2024-ի գլխավոր գործընկեր․ կայացել է AKNEYE տեղեկատվական հանդիպումը

 

Fastex էկոհամակարգն այս տարի նույնպես իրակտիվ մասնակցությունը ցուցաբերեց Seaside Startup Summit 2024-ին՝ որպես միջոցառման գլխավոր գործընկեր: Այս նախաձեռնության հետ համագործակցությունն սկիզբ է առել դեռ 2019 թվականից:

 

«Որպես արագ զարգացող Web3 էկոհամակարգ՝Fastex-ը մշտպես կարևորում է նորարականգաղափարների, նախագծերի և առաջատարտեխնոլոգիաների կիրառումը և զարգացումը։ Հենցայդ նպատակով այս տարի ևս աջակցում ենքտարածաշրջանում ՏՏ ոլորտի ամենամասշտաբայինիրադարձությանը՝ Seaside Startup Summit-ին», – նշել էՖասթեքսի համահիմնադիր Ռոման Բադալյանը: 

 

Միջոցառման օրերին մասնակիցների ուշադրությունը գրավել են Fastex-ի և AKNEYE-իկողմից կազմակերպված տեղեկատվականհանդիպումները: 

 

Հուլիսի 24-ին տեղի ունեցած Fastex 14-րդտեղեկատվական հանդիպման ընթացքում որպեսխոսնակ հանդես են եկել Fastex-ի վճարումներիբաժնի ղեկավար Մերի Միրիջանյանը և պրոդուկտիպատասխանատու Դիանա Պարտիզպանյանը: 

 

Խոսնակները ներկայացրել են Fastex թվային ևֆիզիկական քարտերը, որոնք արդեն հասանելի են ևհնարավորություն են տալիս օնլայն և օֆլայնտարբերակով իրականացնել վճարումներ ամբողջաշխարհում՝ քարտերը կրիպտոարժույթներովլիցքավորելու դեպքում: 

 

Ներկայացվել են նաև Bahamut հիմնադրամիդրամաշնորհային ծրագրի շրջանակումհաջողությամբ ֆինանսական աջակցությունստացած և արդեն գործող ստարտափային DeFiնախագծերը, ինչպիսիք են Mutuari-ն, Lolik-ը ևSilkSwap-ը: 

 

Նշենք, որ Բահամուտ հիմնադրամն ակտիվորենշարունակում է իր գործունեությունը՝ օգնելովստարտափ նախագծերին կառուցել իրենց բիզնեսըWeb3 տիրույթում, մասնավորապես՝ Բահամուտբլոկչեյնում: 

 

Ֆասթեքսի տեղեկատվական հանդիպմանշրջանակում մասնագետները զրուցել են դեռևսSSS19-ում Ֆասթեքսի կողմից ֆինանսավորումստացած ստարտափ նախագծերից մեկի՝ForestBerg-ի համահիմնադիր Ալբերտ Ամիրբեկյանիհետ: Ալբերտը ներկաներին պատմել է Ֆասթեքսիֆինանսական աջակցության շնորհիվ թիմայիննախագծերում իրականացրած բարելավումներիմասին: 

 

ԱՏ տեխնոլոգիաների և հեռավար զոնդավորմանօգնությամբ տարբեր ինժեներական լուծումներտրամադրող ForestBerg-ը Ֆասթեքսի կողմիցստացած 10.000 FTN դրամաշնորհն ուղղել էգեոդեզիական դրոնի և այլ սարքավորումներիձեռքբերմանը: 

 

Հուլիսի 25-ին AKNEYE-ն իր հերթին Ֆասթեքսիտաղավարում պանելային քննարկում է նախաձեռնել տեղեկատվական հանդիպման շրջանակում: Քննարկման մասնակիցներն էինհայազգի արտիստներ Գարեգգինը և Սարկո Մենենև վրաստանից ժամանած Մակո Լոմաձեն:

 

Արտիստները պատմել են AKNEYE-ի հետգործակցության, առաջիկա նախագծերի, ՎենետիկիAKNEYE ֆիջիթալ տարածքում իրենց փորձառությանև գաղափարների մասին: 

 

Միջոցառումը եզրափակվել է ստարտափներինմրցանակներ հանձնելու արարողությամբ, որիընթացքում Ֆասթեքս էկոհամակարգիհամահիմնադիր Ռոման Բադալյանը մրցանակըհանձնել է «Հովիվ» ստարտափ նախաձեռնությանը, որն արհեստական բանականության միջոցով նորարարական լուծումներ է առաջարկումգյուղատնտեսության և անասնապահությանոլորտներում գործող կազմակերպություններին: 

 

 

Fastex-ի մասին

 

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տրամադրում է բազմաթիվ հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Card, Fastex Wallet և ftNFT հարթակը՝ իր ֆիջիթալ տարածքներով, ինչպես նաև Lidusթոքենների ստեղծման, White-Label Exchange և NFT Marketplace-ի ծառայությունները: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելովառկա կանոնակարգերին։  

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ