USD390.14EUR409.14RUB3.75

Telegram-ի հիմնադիրը 100 երեխա ունի

VK-ի և Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ ունի 100 երեխա աշխարհի 12 երկրում։ 15 տարի առաջ ընկերոջ խնդրանքով դարձել է սերմնահեղուկի դոնոր։

«Նա ասաց, որ ինքն ու իր կինը պտղաբերության խնդիրների պատճառով չեն կարող երեխա ունենալ, և ինձ խնդրեց, որ կլինիկայում սերմնահեղուկ նվիրեմ, որպեսզի նրանք երեխա ունենան: Ես ծիծաղեցի այնքան ժամանակ մինչև հասկացա, որ նա լիովին լուրջ է», – գրել է Դուրովը։

Բժիշկը գործարարին ասել է, որ սերմնահեղուկ նվիրելը իր քաղաքացիական պարտքն է, քանի որ որակյալ դոնորական նյութը շատ քիչ է։ «IVF» կլինիկայում դեռ պահպանվում է իր նյութը, որը կարող է օգտագործվել բեղմնավորման համար։ Դուրովը նախատեսում է գաղտնազերծել իր գենետիկ կոդը, որպեսզի իր կենսաբանական երեխաների համար ավելի հեշտ լինի գտնել միմյանց։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ