2024 թվականի առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկվել են Հայաստանի բոլոր 18 բանկերը։ Նրանք միասին պետական բյուջե են վճարել 82,5 միլիարդ ՀՀ դրամ հարկ, ինչը մոտ 11,4%-ով կամ մոտ 10,6 միլիարդ ՀՀ դրամով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից։
2024 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի բանկերի կողմից վճարված շահութահարկը նվազել է 24%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմելով 49,1 միլիարդ դրամ։ Միաժամանակ, բանկերի վճարած եկամտային հարկերը աճել են 18%-ով՝ հասնելով 26,4 միլիարդ դրամի, իսկ ԱԱՀ-ն աճել է 16%-ով՝ կազմելով 2,3 միլիարդ դրամ։