Կառավարության որոշմամբ կատարվել են փոփոխություններ Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում։
Խաղողի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի գծով տնտեսավարողների մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում Կառավարության կողմից 2024 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 30-ը տրամադրվում է մինչև 50%-ի չափով բյուջետային երաշխիք, բայց ոչ ավելի, քան 2023 թվականին արտահանված արտադրանքի արժեքը։
Պահածոների արտադրության նպատակով պտուղբանջարեղենի մթերումներ իրականացնող վարկառուներին պտուղբանջարեղենի գնումներ կատարելու նպատակով տրամադրվող վարկերից բացի տրամադրվում է լրացուցիչ վարկ՝ պատրաստի արտադրանքի փաթեթավորման տարաներ ձեռք բերելու նպատակով։
Սառնարանային պահպանության և արտահանման գործունեություն իրականացնող վարկառուների համար ծրագրից օգտվելու նպատակով պայմանագրերի կնքման ժամկետը երկարաձգվում է մինչև հոկտեմբերի 1-ը։
Արդյունքում կապահովվի ընթացիկ տարվա խաղողի և պտուղբանջարեղենի մթերումների գործընթացը։