ԱՄԷ-ում բնակվողները կկարողանան գնել և վաճառել Bitcoin և Etherium ուղղակի իրենց բանկային հաշիվներից՝ դիրհամներով, M2 կրիպտոբորսայի ինտեգրման միջոցով: Սահմանված է մուտքի նվազագույն շեմ և առավելագույն հասանելիություն։ Բացի այդ, բորսայի միջոցով օգտատերերը կկարողանան մուտքագրել և դուրս բերել դիրհամներ:
Եվ սա այն պայմաններում, երբ ԱՄԷ-ի օրենքները համարվում են աշխարհի ամենախիստներից՝ սպառողների իրավունքների պաշտպանության առումով, և երկրի իշխանությունները մեծ ուշադրություն են դարձնում կրիպտոշուկայի կարգավորմանը։ Մասնավորապես, երկրում գործում են թվային արժույթների գովազդի և կրիպտոբորսաների աշխատանքի կանոններ, իսկ խախտումների համար նախատեսված են աստղաբաշխական տուգանքներ։