2024 թվականի հունվար-հունիս ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 1,243.7 մլրդ դրամ: Նախորդ տարվա համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 7.2%‑ով կամ 83 մլրդ դրամով: 2024 թվականի հունվար-հունիս ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 1,232.7 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին կիսամյակի ճշտված ծրագրի 87.5% կատարողական: Նախորդ տարվա համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 20.1%-ով կամ 206.3 մլրդ դրամով: 2024 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 11 մլրդ դրամ հավելուրդով՝ ծրագրված 56.4 մլրդ դրամ պակասուրդի և նախորդ տարվա 134.3 մլրդ դրամ հավելուրդի դիմաց: