Santander-ը փորձարկում է Z սերունդին ներգրավելու և այս թիրախային լսարանում իր ճանաչելիությունը բարձրացնելու տարբերակներ։ Բանկը TikTok-ում սկսել է արշավ տաղանդավոր երիտասարդ երաժիշտների որոնման համար՝ միջազգային խումբ ստեղծելու նպատակով։
Մրցույթը կոչվում է Louder Together, և ընդգրկում է Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Իսպանիան, Մեքսիկան, Պորտուգալիան և Ուրուգվայը։ Հինգ հաղթողները հնարավորություն կունենան մեկնելու Բարսելոնա՝ պրոֆեսիոնալ թիմի հետ երգ և տեսահոլովակ ձայնագրելու համար։
Մասնակցելու համար անհրաժեշտ է TikTok-ի պրոֆիլում ներբեռնել սեփական երգը՝ օգտագործելով #loudertogether հեշթեգը և նշել բանկի հաշիվը։
Երաժշտությունը Santander-ի հաղորդակցության և բրենդի առաջմղման հիմնական գործիքն է, հատկապես երիտասարդության շրջանում։ Այսպես բանկը ամրապնդում է կապը լսարանի հետ և բարձրացնում իր ճանաչելիությունը։
Օրինակ, Իսպանիայում մեկ տարի առաջ մեկնարկեց Santander SMusic-ը՝ թվային հարթակը, որը միավորում է երկրի ամբողջ երաժշտական էկոհամակարգը՝ բացառիկ բովանդակություն, նվագացանկեր, միջոցառումների օրացույց, տոմսերի վաճառք։
Իսկ Բրազիլիայում բանկն իր Free երիտասարդական քարտով առաջարկում է զեղչեր տոմսերի վրա և վաղ հասանելիություն մշակութային իրադարձություններին։