🇪🇺 Եվրոպական միության արհեստական ինտելեկտի մասին օրենքը ուժի մեջ է մտել։ Օրենքը կխթանի արհեստական ինտելեկտի զարգացումը ԵՄ-ում և կապահովի մարդկանց հիմնական իրավունքների պաշտպանությունը։ Օրենքի նպատակն է ԵՄ-ում ստեղծել արհեստական ինտելեկտի ներդաշնակ ներքին շուկա։ Արհեստական ինտելեկտի մասին օրենքը կարգավորում է արհեստական ինտելեկտի համակարգերը՝ ելնելով արտադրանքի անվտանգության և ռիսկերի մոտեցումից՝ սկսած ցածրից մինչև անընդունելի։ Այն նախատեսում է արգելել դեմքերի ճանաչման և «հեռավոր բիոմետրիկ նույնականացման» այլ համակարգերի իրական ժամանակում օգտագործումը հասարակական վայրերում, ինչպես նաև հույզերի ճանաչման համակարգերը: