USD389.76EUR406.4RUB3.79

Vibis Bite-ը գրպանի սարք է, որը վերացնում է միջատների խայթոցների հետևանքները

Vibis Bite-ը գրպանի սարք է, որը վերացնում է միջատների խայթոցների հետևանքները: Սարքի հիմնական նպատակն է վերացնել մոծակների խայթոցների հետևանքները: Մոդելը աշխատում է ֆոտոտեխնոլոգիայով՝ փոխակերպելով լույսը ջերմային հոսանքի, որը իր հերթին արագացնում է տոքսինների քայքայումը և վերացնում ցավը, քորը և այլ տհաճ զգացողությունները, որոնք կապված են խայթոցի հետ: Vibis Bite-ը ունի 2 ռեժիմ՝ տարբեր ջերմաստիճանային միջակայքով՝ 46 աստիճան և 51 աստիճան: Առաջինը խորհուրդ է տրվում երեխաների համար, իսկ երկրորդը՝ մեծահասակների: Սարքն օգտագործելն շատ հեշտ է՝ բավական է ընտրել համապատասխան ռեժիմը և ուղղել աշխատանքային մասը խայթոցի տեղին: Ընդամենը 10 վայրկյան անց զգացվում է թեթևացում, իսկ հետո կատարվում է վնասակար միացությունների ամբողջական քայքայում, որոնք առաջացնում են անհանգստություն: Այսպես կարելի է վերացնել ոչ միայն մոծակների, այլև մեղուների, մրջյունների խայթոցների և նույնիսկ տիզերի թողած հետքերի հետևանքները: Մի լիցքավորմամբ Vibis Bite-ը կարող է աշխատել մինչև 15 օր, իսկ այդ ընթացքում այն կարելի է օգտագործել մինչև 400 անգամ: Լրիվ լիցքավորման համար սարքին անհրաժեշտ է ընդամենը 45 րոպե:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ