«Armenian Tobacco»-ն աշխարհի 500 խոշորագույն ընկերությունների ցանկում ընդգրկված բրիտանական Imperial Brands-ի հետ համագործակցությամբ Հայաստանում կարտադրի աշխարհահռչակ ապրանքանիշերի արտադրանք. ստորագրվել է համաձայնագիր: Առաջիկա երեք տարիների ընթացքում նախատեսվում է կատարել շուրջ 33 մլն դոլարի ներդրումներ, հայտնում է էկոնոմիկայի նախարարությունը։ Կստեղծվի լրացուցիչ 130 աշխատատեղ։ Imperial Brands-ը կզբաղվի արտադրանքի մշակմամբ և որակի վերահսկմամբ: