Օգոստոսի 15-ին շրջանառության մեջ են դրվել արծաթե հուշադրամները՝ «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» և «Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակ»-ին նվիրված։ Էսքիզների հեղինակը Կարեն Մելիքյանն է: Հուշադրամները վաճառվում են «Դրամագետ» վաճառասրահում։ Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:
Հուշադրամների վաճառքի գինը՝ «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ»` 33.000 ՀՀ դրամ և «Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակ»՝ 29.000 ՀՀ դրամ։