USD389.76EUR406.4RUB3.79

Ջրհեղեղի հետևանքով 193 տրանսպորտային միջոց է վնասվել

Գործադիրի նիստում հաստատվել է ջրհեղեղի հետևանքով տուժած տրանսպորտային միջոցների վնասի հատուցման նախագիծը ։ Համայնքային հանձնաժողովներն արձանագրել են 193 տրանսպորտային միջոց, որոնք աղետի հետևանքով վնասվել են․

«Փոխհատուցման մեխանիզմը հետևյալն է․ շահառուները տրանսպորտային միջոցներիիրավատերերն են՝ այն անձինքում անունով գրանցված է տրանսպորտային միջոցը։ Բայց եթելինեն դեպքերերբ դեռևս չեն հաշվառվելնրանք նույնպես կհամարվեն շահառու»,- ասաց նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ նշելով, որ 193 տրանսպորտային միջոցից յուրաքանչյուրը կունենա անհատական փորձագիտական եզրակացություն, որը հիմք կհանդիսանա մարզպետների համար փոխհատուցումն իրականացնելու ժամանակ։ Հաշվառված տրանսպորտային միջոցներից շուրջ 150-ի մասով արդեն կա փորձագիտական եզրակացություն, և ուրբաթ օրը հանրապետական հանձնաժողովը կհաստատի ամբողջական տվյալները։ Օգոստոսի 26-ից քաղաքացիները կարող են դիմում ներկայացնել և ստանալ հատուցումը։ 

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ