Օգոստոսի 11-ին՝ ժամը 12։17-ին, ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի 4-րդ, այնուհետև ժամը 15։20-ին 3-րդ տուրբագեներատորները միացան ՀՀ միասնական էներգահամակարգին: Էներգաբլոկի գործարկումը նախատեսված էր ս/թ օգոստոսի 18-ին, սակայն հնարավոր դարձավ այն իրականացնել նախատեսվածից շուրջ 1 շաբաթ շուտ։ Կայանն աշխատում է իր բնականոն ռեժիմով՝ անվտանգության և հուսալիության նորմերի պահպանմամբ: