USD389.76EUR406.4RUB3.79

Մտածելու, սովորելու, գործելու հարթակ. համայնքի զարգացման նոր հայեցակարգ՝ ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ

Հայաստանի համայնքներ կատարած մեր այցելությունների ժամանակ տեղի բնակիչներից հաճախ ենք լսել, որ նրանք հավաքվելու, գաղափարներ քննարկելու և համայնքային զարգացման ծրագրերի վրա աշխատելու տեղ չունեն։ Սա պատճառներից մեկն էր, որ մեր գործընկերների հետ մենք որոշեցինք հանդես գալ այս նոր հայեցակարգով` ստեղծել հարթակ համայնքների բնակիչների համար` նպաստելու իրենց համայնքների զարգացմանը:

ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ, Ախուրյան համայնքի բնակավայրերում ստեղծվել են 32 համայնքային զարգացման կենտրոններ: Պաշտոնական մեկնարկը տեղի ունեցավ Հայկավան գյուղում։

«Այս ծրագիրը երաշխավորում է, որ բոլոր կանանց և տղամարդկանց, երեխաների ու խոցելի խմբերի ձայները լսելի լինեն և նրանք հնարավորություն ունենան մասնակցելու համայնքի որոշումների կայացմանը և զարգացնելու համայնքի հանդեպ տիրոջ և պատասխանատվության զգացումը», – ասաց ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի Ժողովրդավարության և կառավարման գրասենյակի  տնօրեն Մեթյու Լեյրդը: 

«CapSLoc. Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագրի հիմնական նպատակն է խթանել համայնքների զարգացումը և բնակիչների մասնակցայնությունը Ախուրյան համայնքում։  Ծրագիրը ֆինանսավորում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, իրականացնում՝ «ՀԿ Կենտրոն» հասարակական կազմակերպությունը՝  իր 4 գործընկերների հետ համատեղ։ 

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ