USD389.76EUR406.4RUB3.79

Տեղի է ունեցել «Քաղ. կրթություն և մասնակցություն»  կարողությունների զարգացման վերապատրաստման ծրագիրը

Մարդկանց համախմբելու կարողությունը առաջնորդի կարևոր հատկանիշ է, և Գեղամ Հայրապետյանն ընդամենը 17 տարեկանում այդպիսի առաջնորդի հրաշալի օրինակ է։ 

Գեղամը մասնակցել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ գործող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի կազմակերպած  կարողությունների զարգացման եռօրյա վերապատրաստման ծրագրին: Հետագայում նա ծրագրին աջակցել է նաև հաջողությամբ կազմակերպել Երիտասարդական ցուցահանդեսը: Այս ամենից հետո Գեղամը ոչ միայն ոգեշնչվեց, այլ գործի անցավ:

«Դասընթացից հետո իմ առաջին քայլը թիմ կազմելն ու մեր համայնքի զարգացմանն աջակցելու ծրագրերի մշակումն էր»,- ասում է Գեղամը:

Գեղամն Արմավիրի մարզից է, «Մեծամորի երիտասարդական խորհրդարան» հասարակական կազմակերպության՝ նվիրյալ անդամ։ Նրա նախաձեռնությամբ մեկնարկեց  «Շարժական գրադարան» նախագիծը, որի նպատակն է համախմբել շրջակա 30 գյուղերի երիտասարդներին։ Այս նախագծի շնորհիվ մասնակիցները ընթերցում են ամենավաճառվող գրքերը, քննարկում ու բանավիճում են դրանց շուրջ։ Այդ ամենն ամրացնում է նրանց կապը և ստեղծում կենսունակ համայնք։ Ի դեպ, այս նախաձեռնությունը հնարավոր է դարձել ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ գործող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի աջակցությամբ։ 

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն ուրախ է տեսնել իր ֆինանսավորմամբ գործող ծրագրերի ազդեցիկ արդյունքներն ու Գեղամի նման երիտասարդ առաջնորդների, որոնք դրական փոփոխություններ են բերում Հայաստանի համայնքներում:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ