USD389.76EUR406.4RUB3.79

Speedtest Global Index-ի հրապարակած տվյալով, Հայաստանը բջջային ինտերնետի արագությամբ Կովկասի հետնապահն է

Speedtest Global Index-ի հրապարակած տվյալով, Հայաստանը բջջային ինտերնետի արագությամբ Կովկասի հետնապահն է: Կովկասում բջջային ինտերնետի արագությամբ առաջատարը Ադրբեջանն է, որը ցանկում 49-րդն է, հետո Վրաստանը՝ 68-րդը, եւ Հայաստանը միայն 81-րդն է:

Հայաստանը Կովկասի առաջատարն է լայնաշերտ ֆիքսված ինտերնետի արագությամբ: Ընդհանուր համաշխարհային ցանկում Հայաստանն 93-րդն է, Ադրբեջանը՝ 109-րդը, իսկ Վրաստանը՝ 126-րդը:

Ընդ որում, ուշադրության է արժանի, որ Հայաստանը հաստատված լայնաշերտ ինտերնետի արագության համաշխարհային սանդղակում նահանջել է մեկ կետով, այն դեպքում, երբ Վրաստանն առաջադիմել է մեկ կետով, իսկ Ադրբեջանը առաջադիմել է 4 կետով:

Հայաստանը 6 կետով նահանջ է արձանագրել նաեւ բջջային ինտերնետի արագության սանդղակում: Վրաստանն այդ սանդղակում ինչպես նշեցի առաջ է Հայաստանից մոտ 20 տեղով, բայց նահանջ է արձանագրել 8 կետով: 49-րդ տեղում գտնվող Ադրբեջանի ցուցանիշը նախորդ հրապարակված սանդղակի համեմատ մնացել է նույնը:

Թե բջջային, թե հաստատված լայնաշերտ ինտերնետ արագությամբ առաջատարը Արաբական Էմիրություններն են:

Հ. Բադալյանի ֆբ էջից

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ