Քամալա Հարիսը նախընտրական միջոցառման ժամանակ ներկայացրեց իր տնտեսական ծրագիրը՝ խոստանալով ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ դաշնային մակարդակով արգելել սննդամթերքի գների բարձրացումը՝ բարձր գնաճի պայմաններում: Նա նախատեսում է նոր տուգանքներ կիրառել «օպորտունիստական ընկերությունների» նկատմամբ:
Սակայն ԱՄՆ-ում սննդամթերքի գները սկսեցին էականորեն աճել 2021 թվականից՝ նախագահ Ջո Բայդենի և Հարիսի՝ որպես փոխնախագահի իշխանության գալուց հետո: 2022 թվականի օգոստոսին գրանցվեց ռեկորդային՝ 1979 թվականից ի վեր 13.5% տարեկան աճ: Չնայած այս ամռանը որոշ սպառողական կատեգորիաներում գնաճի նվազմանը, գների դանդաղ աճը շարունակվեց՝ հուլիսին հասնելով 2.2% տարեկան ցուցանիշի: