USD389.76EUR406.4RUB3.79

X-ը հեռացել է Բրազիլիայից. Իլոն Մասկը դա պատճառաբանել է գրաքննությամբ

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկին պատկանող X (նախկին Twitter) հարթակը փակել է Բրազիլիայում գրասենյակը այդ երկրի Գերագույն դատարանի դատաոր Ալեքսանդր դե Մորաեսի հետ աճող կոնֆլիկտի ֆոնին։ Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ դե Մորաեսը սպառնացել է ձերբակալել Բրազիլիայում X-ի ներկայացուցիչ Ռեյչել Նովա Կոնսեյկաոյին, եթե ընկերությունը չկատարի որոշակի բովանդակություն հեռացնելու մասին դատական պահանջը։

Դատավորը X-ին մեղադրում է «թվային ապստամբներին» քողարկելու համար, որոնք կեղծ և ատելություն հրահրող լուրեր են տարածում։

Ավելի վաղ դե Մորաեսն ամենօրյա տուգանքներ էր սահմանում X-ի նկատմամբ և դատական հայցերով սպառնում՝ կարգադրությունները չկատարելու համար։

Ի պատասխան՝ Իլոն Մասկը դե Մորաեսին մեղադրել է հարթակի նկատմամբ գրաքննության փորձի համար՝ հայտարարելով, որ դատավորի գործողություններն անօրինական են և ընթացակարգային նորմերի խախտում։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ