USD389.76EUR406.4RUB3.79

ՌԴ-ում ստեղծել են արհեստական ինտելեկտով բանկոմատ՝ փաստաթղթերի իսկության ստուգման համար

Ռուսաստանում ստեղծել են արհեստական ինտելեկտով բանկոմատ՝ փաստաթղթերի իսկության ստուգման համար։

🤖 «Բանկային և ֆինանսական համակարգեր» (BFS) ընկերությունը իր բանկոմատում ներդրել է Smart Engines արհեստական ինտելեկտի մոդուլ՝ փաստաթղթերի իսկության ստուգման համար։ Այս արտադրանքում արհեստական ինտելեկտը առաջնային դեր է խաղում՝ լուծելով այնպիսի խնդիրներ, որոնք երբեմն նույնիսկ մարդը չի կարողանում հաղթահարել։ Այս մասին գրում է РБК-ն։

Արհեստական ինտելեկտի ալգորիթմները հայտնաբերում են Ռուսաստանի անձնագրի կեղծման ավելի քան 60 նշան երեք տիրույթում՝ օպտիկական, ուլտրամանուշակագույն (ՈւՄ), ինֆրակարմիր (ԻԿ): Համակարգը ստուգում է փաստաթղթի ձևաթղթի իսկությունը և պաշտպանության տարրերը, հայտնաբերում է մեխանիկական միջամտությունները փաստաթղթի մեջ, այդ թվում՝ լուսանկարի փոխարինումը և տվյալների այլ մանիպուլյացիաներ։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ