USD389.45EUR409.74RUB3.86

Ռուսական ավիաընկերությունների ուղևորահոսքը 2024թ. հասել է 63մլն

Ռուսական ավիաընկերությունների ուղևորահոսքը 2024 թվականի առաջին յոթ ամիսների արդյունքներով հասել է 63 միլիոն մարդու, ինչը 7%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ըստ Ռոսավիացիայի տվյալների։ Հուլիսին այս ցուցանիշը աճել է 4%-ով՝ հասնելով 8,3 միլիոն մարդու։

Ռոսավիացիայի ղեկավար Դմիտրի Յադրովը օգոստոսի 1-ին հանդիպման ժամանակ վարչապետ Միխայիլ Միշուստինին հայտնել է ռուսական ավիաընկերությունների՝ ամառային ժամանակացույցով 73,3 միլիոն ուղևոր սպասարկելու ծրագրերի մասին։ Այսպիսի ծավալը ենթադրում է ուղևորահոսքի 6% աճ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

«Աէրոֆլոտ» խմբի («Աէրոֆլոտ», «Ռոսիա», «Պոբեդա» ավիաընկերությունները) կողմից յոթ ամսում տեղափոխվել է 31,2 միլիոն մարդ՝ 20%-ով ավելի, քան նախորդ տարի։ Միաժամանակ, խմբի ուղևորահոսքի աճի ամսական տեմպերը նվազում են. եթե հուլիսին աճը կազմել է 15%՝ նախորդ տարվա համեմատ, ապա հունիսին տեղափոխումների աճը կազմել է 20%, իսկ մայիսին՝ 22%։

«Պոբեդա» ավիաընկերության ներկայացուցիչը ասել է, որ ավիաընկերությունը հուլիսի արդյունքներով տեղափոխել է 1,3 միլիոն ուղևոր, ինչը 1%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ընդհանուր առմամբ, հունվարից հուլիս «լոուքոսթերը» տեղափոխել է 8 միլիոն մարդ (+7%)։ Ավիաընկերության թռիչքներում նստատեղերի բեռնվածությունը հուլիսին կազմել է 96,9%, ավելացրել է զրուցակիցը։

Հիշեցնենք, որ միայն Երևանի Զվարթնոց օդանավակայանը օրական շուրջ երկու տասնյակ թռիչք է ընդունում Ռուսաստանի ամենատարբեր քաղաքներից:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ