USD391.63EUR412.31RUB3.58

ԱՄՆ-ն ու Չինաստանը կոնտակտային խումբ կստեղծեն՝ հնարավոր ֆինանսական ճգնաժամերին դիմակայելու համար

Չինաստանի կենտրոնական բանկը և ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը Շանհայում անցկացված հանդիպման ժամանակ պայմանավորվել են ապագա հնարավոր ֆինանսական ճգնաժամերը լուծելու խումբ ստեղծել: Կողմերը նաև որոշել են անձանց, որոնք պատասխանատու կլինեն ֆինանսական կայունության հարցերում հաղորդակցության և համակարգման համար, ինչը «հազվագյուտ օրինակ» է այն բանի, թե ինչպես են աշխարհի երկու խոշոր տնտեսություններն ընդհանուր լեզու փնտրում, գրում է Bloomberg-ը։
Ըստ աղբյուրի՝ այս գործողություններն ու բանակցություններն արտացոլում են համաշխարհային տնտեսական անորոշության պայմաններում ԱՄՆ-ի և Չինաստանի կողմից ֆինանսական կարգավորման և կայունացման ոլորտում համագործակցությունը խորացնելու փորձը։ Այս երկխոսությունն առաջին խոշոր հանդիպումն էր այն բանից հետո, երբ պաշտոնական Պեկինը 2024 թվականի հունիսին Չինաստանի Կոմունիստական կուսակցության համագումարում ուրվագծեց իր երկարաժամկետ տնտեսական առաջնահերթությունները:
Շանհայի հանդիպումը կազմակերպվել էր մակրոտնտեսական և ֆինանսական կայունության հարցերը քննարկելու նպատակով, որոնք ներառում են ոչ միայն երկու երկրների տնտեսությունների ներքին կայունությունը, այլև նրանց դերը համաշխարհային տնտեսական համակարգում, օրինակ՝ Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարման միջոցով։
Համաձայնագրերը «երկու կողմերի ֆինանսական կառավարման բաժիններին թույլ կտան պահպանել ժամանակին և անխափան հաղորդակցման ուղիները, նվազեցնել անորոշությունը ֆինանսական հաստատությունների համար ֆինանսական սթրեսի և գործառնական ռիսկերի պայմաններում»։
Երկու երկրների կենտրոնական բանկերի ներկայացուցիչների հանդիպումներին մասնակցել են նաև ֆինանսական կազմակերպությունները, սակայն դրանց անունները չեն նշվում։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ