«Անտիկոնտրաֆակտ» միջազգային ասոցիացիայի ու կոնյակ, սպիրտ ու ալկոհոլային արտադրանք արտադրողների միության համատեղ հետազոտության արդյունքում ռուսական խանութներում վաճառվող հայկական կոնյակի գրեթե 90%-ը անվտանգ չի եղել, միևնույն ժամանակ, արտադրանքի գրեթե կեսը պարունակել է ոչ ալկոհոլային սպիրտ։ Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության՝ այս մասին ծանուցում չեն ստացել։ ՍԱՏՄ-ից ևս հայտնեցին, որ այս թեմայով պաշտոնական նամակ չեն ստացել։ Հետազոտությունն իրականացնելու համար հայկական 10 խոշորագույն արտադրողից ձեռք է բերվել ավելի քան 20 ապրանքանիշի կոնյակի 200 նմուշ․ «Դրանցից 177-ում՝ 89%-ում (10 նմուշից 9) խախտումներ են հայտնաբերվել։ Իսկ գրեթե կեսումհայտնաբերվել է ոչ ալկոհոլային ծագման սպիրտ։ Միայն 23 նմուշն է լիովին համապատասխանելԳՕՍՏ–երին (ստանդարտ) և Ռուսաստանի օրենսդրությանը», – ասվում է հետազոտության մեջ: