ZeroSevenGroup հաքերների խումբը հայտարարել է, որ իրենց հաջողվել է կոտրել ԱՄՆ-ում Toyota-ի մասնաճյուղի սերվերը և գաղտնի տվյալներին հասանելիություն ստանալ, այդ թվում՝ աշխատակիցների և հաճախորդների մասին տեղեկություններ, ֆինանսական փաստաթղթեր, ցանցային սխեմաներ և այլն։
Հաքերային հարձակման համար օգտագործվել է AD-Recon բաց ելքային կոդով գործիքը, որն օգնում է տվյալներ ստանալ Active Directory-ից։
Toyota-ն հաստատել է տեղեկությունը, սակայն նշել է, որ միջադեպը չի ազդել ամբողջ համակարգի վրա։ Ընկերությունից, սակայն, չեն մանրամասնել, թե ինչպես է հնարավոր եղել հասանելիություն ստանալ տվյալներին և քանի մարդ է տուժել։
Հարկ է նկատել, որ Toyota-ից տվյալների արտահոսքի առաջին դեպքը չէ։ Անցյալ տարիներին ընկերությունն արդեն բախվել է նման խնդիրների, այդ թվում՝ հաճախորդների մասին տեղեկությունների արտահոսքի։