ՀՀ Կառավարությանն առընթռր վիճակագրական կոմիտեն վերանայել է Հայաստանի տնտեսության աճը 2024 թվականի առաջին եռամսյակում՝ վիճակագրությունից հանելով արդյունաբերության վրա վերաարտահանման ազդեցության զգալի մասը:
Թարմացված հաշվետվության մեջ առաջին եռամսյակում արդյունաբերության աճը 31,1%-ից կրճատվել է մինչև 9,9%, իսկ երկրորդում կազմել է 8,6%։ Առաջին եռամսյակում տնտեսական աճը կազմել է 6,6%՝ նախկինում հայտարարված 9,2%-ի փոխարեն։ Վերանայվել է նաև 2023 թվականի ՀՆԱ-ի աճը՝ այն 8,7%-ից նվազել է մինչև 8,4%։