Google-ի նոր ֆլագման սմաթֆոնների՝ Pixel 9-ի առաջին փորձարկումները կարող են հիասթափեցնել նորույթի պոտենցիալ օգտատերերին արդյունավետության ցածր մակարդակով, գրում է iXBT պորտալը։
Համացանցում հայտնված փորձարկումների սքրինշոթերի համաձայն՝ Pixel 9 սմարթֆոններում օգտագործվող Tensor G4 չիպսեթն ի վիճակի չէ մրցակցել բազային iPhone 15-ում տեղադրված Apple A16-ի, Android-ի, Qualcomm Snapdragon 8 Gen 3-ի լուծումների հետ: Այսպիսով, 3DMark WildLife Extreme գրաֆիկական թեստի ժամանակ Pixel 9-ը 20%-ով ավելի քիչ արդյունավետություն է ցուցադրել, քան iPhone 15-ը, և մոտ 50%-ով պակաս, քան Snapdragon 8 Gen 3-ը:
Բացի այդ, հայտնի է դարձել, որ սմարթֆոնի 3 ԳԲ օպերատիվ հիշողությունը մշտապես հատկացվում է արհեստական բանականության կարիքներին, ինչը նվազեցնում է սովորական հավելվածների համար հասանելի հիշողությունը։ Այս 3 ԳԲ-ը նշված է որպես արգելափակված և չի կարող օգտագործվել, քանի դեռ արհեստական բանականության գործառույթները գործարկված չեն, ինչը կարող է անհարմարություն պատճառել այն օգտատերերին, որոնք հազվադեպ են օգտվում արհեստական բանականությունից:
Միաժամանակ, որոշ երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում, արհեստական բանականության բազմաթիվ գործառույթներ հասանելի չեն, ինչն իռացիոնալ է դարձնում արհեստական բանականության կողմից RAM-ի օգտագործումը։