Ռուսաստանի և Եվրամիության միջև առևտրաշրջանառությունը, 1999 թվականի աշնանից ի վեր առաջին անգամ, հունիսի վերջին նվազել է 5 միլիարդ եվրոյից։ Եվրոստատի տվյալներով՝ հունիսին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև երկկողմ առևտուրը, մայիսի համեմատ, նվազել է 10%-ով՝ հասնելով 4,9 մլրդ եվրո։ Սա նվազագույն ցուցանիշն է 1999 թվականի սեպտեմբերից ի վեր, երբ ապրանքաշրջանառությունը կազմել է 4,6 մլրդ եվրո։
Ամենաշատը նվազել է Պորտուգալիայի հետ առևտուրը՝ 4,3 անգամ (մինչև 13,2 մլն եվրո), ինչպես նաև Չեխիայի և Իռլանդիայի հետ՝ մոտավորապես երկու անգամ (համապատասխանաբար, 121,5 և 41,5 մլն եվրո)։
Միաժամանակ, հունիսին մի շարք երկրների հետ առևտուրը, հակառակը, աճել է։ Այն էականորեն աճել է Բուլղարիայի և Ռումինիայի հետ՝ 15%-ով, համապատասխանաբար, հասնելով 55,8 և 12,3 մլն եվրոյի։ Առևտրաշրջանառության աճ է գրանցվել նաև Նիդերլանդների (+10%, 462,4 մլն եվրո), Խորվաթիայի (+7%, 21,5 մլն), Ավստրիայի (+6%, 284,2 մլն), Ֆրանսիայի (+6%, 449,4 մլն), Հունգարիայի (+3%, 464 մլն) և Լիտվայի (+1%, 87,9 մլն եվրո) հետ։
Ռուսական ապրանքների մատակարարումները ԵՄ ամռան սկզբին ամսական կտրվածքով կրճատվել են 14%-ով՝ հասնելով 2,5 միլիարդ եվրոյի՝ նվազագույնը 1999 թվականի փետրվարից ի վեր։ Ռուսաստանը Եվրամիությանը հիմնականում վաճառել է գազ (1,1 մլրդ եվրո), նավթ և նավթամթերք (333 մլն եվրո), ինչպես նաև երկաթ և պողպատ (164 մլն եվրո):
Միաժամանակ, Ռուսաստանում եվրոպական արտադրանքի վաճառքն ամսական կտրվածքով նվազել է 5%-ով՝ հասնելով 2,4 մլրդ եվրոյի։ Եվրոպական արտահանման հիմնական ուղղությունը դեղագործությունն էր (634 միլիոն եվրո), սարքավորումները (262 միլիոն եվրո) և օպտիկական գործիքները (203 միլիոն եվրո):