USD389.76EUR406.4RUB3.79

ԱՄՆ-ի հեղուկ բնական գազի արտահանումն այս տարվա առաջին կիսամյակում աճել է 3%-ով

2024 թվականի հունիսին ԱՄՆ-ն շուրջ 10,1 մլրդ խմ հեղուկ բնական գազ է արտահանել, ինչը 8,7%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը։ Այս մասին ասվում է ԱՄՆ Էներգետիկայի նախարարության ամենամսյա զեկույցում։

2024 թվականի հունիսին հեղուկ բնական գազի արտահանումը 3,1%-ով ցածր է եղել մայիսի համեմատ և 8,7%-ով ավելի՝ 2023 թվականի հունիսի համեմատ: Ընդհանուր առմամբ, առաքվել է 119 տանկեր:

Մատակարարման հիմնական ուղղություններն են եղել Հարավային Կորեան (1,15 միլիարդ խորանարդ մետր), Նիդերլանդները (0,99 միլիարդ խորանարդ մետր), Հնդկաստանը (0,82 միլիարդ խորանարդ մետր), Ճապոնիան (0,79 միլիարդ խորանարդ մետր) և Չինաստանը (0,59 միլիարդ խորանարդ մետր): Այս երկրներին բաժին է ընկել ԱՄՆ-ի մատակարարումների 43%-ը:

Միաժամանակ, հունիսին ԱՄՆ-ի հեղուկ բնական գազի արտահանման ընդհանուր ծավալում Ասիա մատակարարումների տեսակարար կշիռը նվազել է մինչև 43,1%-ի՝ մայիսի 50,8%-ի համեմատ։ Հունիսին ավելացել է դեպի Եվրոպա առաքումների մասնաբաժինը՝ 40 տոկոս։ Մնացած ծավալներն ուղարկվել են Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի երկրներ։

Ընդհանուր առմամբ, 2023 թվականի հունվար-հունիսին ԱՄՆ-ն արտահանել է շուրջ 2,152 տրիլիոն խմ հեղուկ բնական գազ, ինչը 3%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Տարեսկզբից ԱՄՆ-ն Եվրոպա է արտահանել 33,36 մլրդ խմ գազ, Ասիա՝ մոտ 21,5 մլրդ խմ (ընդհանուր ծավալի 35%-ը):

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ