USD389.76EUR406.4RUB3.79

Միացյալ Նահանգները քննարկում է 123 համաձայնագրին միանալու Հայաստանի դիմումը

Դիմումը թույլ կտա Հայաստանին ձեռք բերել ամերիկյան քաղաքացիական միջուկային տեխնոլոգիա։ Այս մասին ՍիվիլՆեթին տված գրավոր մեկնաբանությունում ասել է Պետդեպարտամենտի խոսնակը։ Համաձայն ԱՄՆ դաշնային օրենքի՝ միջուկային տեխնոլոգիաների փոխանցումն այլ երկրներ պահանջում է ԱՄՆ Ատոմային էներգիայի գործակալության ակտի 123-րդ բաժնի ստորագրում: 2022 թվականի դրությամբ Միացյալ Նահանգները նման պայմանագրեր է կնքել 48 երկրների և տարածքների հետ։ Հայաստանի միանալը 123 համաձայնագրին կարող է ճանապարհ բացել ամերիկյան տեխնոլոգիայով նոր ատոմակայանի կառուցման համար, որը կփոխարինի Մեծամորի ատոմակայանին, որը կառուցվել էր խորհրդային տարիներին։ Պետքարտուղարությունը բանակցային գործընթացի մանրամասներ չի հայտնում, սակայն ընդգծում է, որ 123 Համաձայնագրին միանալու Հայաստանի հայտը մանրակրկիտ ուսումնասիրվում է։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ