Ֆրանսիայում Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովի կալանավորումը, որը ցնցել է տեխնոլոգիաների աշխարհը, նշանակում է «առանց հետևանքների» սոցիալական ցանցերի դարաշրջանի մոտալուտ ավարտ, ինչպես նաև մեսենջերի նկատմամբ վերահսկողությունը խստացնելու՝ իշխանությունների ձգտում։ Politico-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Y Combinator վենչուրային հիմնադրամի համահիմնադիր Փոլ Գրեհեմը։
Նա կարծում է, որ Դուրովի դեմ Փարիզի գործողությունները «տարիների լարվածության գագաթնակետն են»՝ կապված մեսենջերի ղեկավարության կողմից բովանդակության հարցում նվազագույն միջամտության և հանցավոր գործունեության հետ կապված Telegram-ի դերի վերաբերյալ աճող մտահոգությունների հետ:
Ֆրանսիական իշխանությունների նման քայլը կխաթարի երկրի՝ «սթարթափերի խոշոր կենտրոն» դառնալու հնարավորությունները, կարծում է Գրեհեմը։
Նրա պնդմամբ՝ «թվային աշխարհը պահանջում է նույն կառավարումը, ինչ ֆիզիկական աշխարհը»:
«Դասերից մեկը, որ տեխնոլոգիական արդյունաբերությունը կարող է քաղել ներկա իրադարձություններից, այն է, որ սոցիալական ցանցերի հսկաներն այլևս չեն կարող ակնկալել, որ կշարունակեն գործել նորմատիվային վակուումում»,- ասել է նա: