Ամերիկացի ձեռներեց, Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը պատմել է գերհամակարգչի մասին, որը կօգտագործվի արհեստական բանականության (AI) ուսուցման և մոդելների զարգացման համար։ Այս մասին Մասկը հայտարարել է X-ի իր միկրոբլոգում։
Հրապարակված տեսանյութում Մասկը ներկայացրել է Cortex «սուպերկլաստերը», որում տեղակայված են գերհամակարգչի սարքավորումները։ Կլաստերը գտնվում է Թեխասում տեղակայված Tesla-ի կենտրոնակայանում: Մասկի խոսքով՝ գերհամակարգիչը կօգտագործվի արհեստական բանականության ուսուցման և մոդելների կատարելագործման համար։
Ավելի վաղ Իլոն Մասկը խոստացել էր, որ իր կորպորացիան 100 մեգավատ հզորությամբ կլաստեր կկառուցի։ Սակայն ավելի ուշ նա նշել էր, որ դրա հզորությունը կկազմի 500 մեգավատ։ Tesla-ի ինժեներները դեռևս աշխատում են դրա ստեղծման ուղղությամբ։
Ըստ Electrek-ի լրագրողների՝ ամերիկյան կորպորացիային անհրաժեշտ է տեխնիկա՝ արհեստական բանականության ուսուցման, այդ թվում՝ սեփական էլեկտրական մեքենաների ավտոպիլոտի համակարգը բարելավելու համար։