USD389.76EUR406.4RUB3.79

Դուրովն ազատ է արձակվել կալանքից և տարվել դատարան՝ հարցաքննության

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովն ազատ է արձակվել Ֆրանսիայում կալանքից։ Հրատարակության համաձայն՝ դատավորը հարցաքննության արդյունքում կորոշի՝ մեղադրանք առաջադրել Դուրովին, թե ճանաչել նրան որպես վկա ու ազատ արձակել։ Եթե ​​նա որոշի մեղադրանք առաջադրել, ապա մեկ այլ դատավոր կորոշի խափանման միջոցը՝ դա կարող է լինել տարբեր տեսակի ազատության սահմանափակում կամ գրավ։

Պավել Դուրովը ձերբակալվել է օգոստոսի 24-ին Փարիզի օդանավակայանում։ Ֆրանսիայի իշխանությունները գործարարի և նրա եղբոր՝ Նիկոլայի նկատմամբ ձերբակալության օրդեր են տվել դեռ 2024 թվականի մարտին, օգոստոսի 28-ին ավելի վաղ գրել էր Politico-ն։ 

Ինչպես հայտնել է Փարիզի դատախազությունը, Telegram-ի հիմնադրի դեմ 12 մեղադրանք կա։ Դրանք ներառում են իշխանությունների հետ համագործակցելուց հրաժարվելը և անչափահասների պոռնոգրաֆիկ պատկերներ ունենալուն ու տարածմանը մեղսակցությունը:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ