«Սիրտս կոտրված է, հանգստյան օրերին կորցրի մորս։ Դժբախտաբար, ողբերգական հանգամանքներն այնպիսին էին, որ նույն օրը կյանքից հեռացավ քույրս»,- հայտարարել է երգչուհին։
Երգչուհին չի խոսել մոր և քրոջ մահվան պատճառների մասին։ Հայտնի է միայն, որ աստղի մայրը 87 տարեկան էր, քույրը՝ 63: Պատրիսիան օպերային երգչուհի էր և վոկալի ուսուցչուհի։ Երգչուհին իր քրոջ՝ Էլիսոնի մասին ասել է, որ կապ չի ունեցել նրա, ինչպես նաև եղբոր՝ Մորգանի հետ։ Քերիի հայրը՝ Ալֆրեդը, մահացել է 2002 թվականին քաղցկեղից՝ 72 տարեկանում։